
Չիտագոնգեում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը հայտնել է, որ Բանգլադեշի ափերի մոտ կործանված ինքնաթիռում Ռուսաստանի քաղաքացիներ չեն եղել, փոխանցում է Lifenews-ը:
Նրա խոսքով՝ ծովախեցգետինների փոխադրմամբ զբաղվող ԱՆ-26 տրանսպորտային ինքնաթիռը պատկանում էր ուկրաինական ավիաընկերությանը: Ինքնաթիռում Ուկրաինայի 4 քաղաքացի է եղել:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Բանգլադեշի ափերի մոտ Ռուսաստանի քաղաքացիներով ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով օդաչուներից մեկը զոհվել է:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան