ArmԼur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] ` հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխաններն կգտնեք մեր կայքում:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ո՞ր ավանդներն են երաշխավորման ենթակա, եւ որոնք՝ ոչ:
Ալիսա Հայրապետյան (74 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ չեն երաշխավորվում այն ավանդները, որոնք՝
-ճանաչվել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, -պատկանում են բանկի ղեկավարին եւ նրա ընտանիքի անդամներին,
-պատկանում են բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձին եւ նրա ընտանիքի անդամներին,
-ներդրվել են ներդրման պահին բանկի սահմանած տոկոսադրույքը առնվազն 1.5 անգամ գերազանցող տոկոսադրույքով
-սեփականատերը հրաժարվել է իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից: Հայտնում ենք, որ հիմնադրամը երաշխավորում է ՀՀ-ում գործող բանկերում (բացառությամբ իր՝ ՀՀ տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերի), ինչպես նաեւ ՀՀ տարածքում ստեղծված օտարերկրյա բանկի մասնաճյուղերում՝ ֆիզիկական անձանց, այդ թվում անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրված ավանդների հատուցումը:
Ավանդների հատուցումը երախշավորող հիմնադրամ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարի չափը հաշվարկելիս ավանդատուի` մեկից ավելի ավանդների (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը) մնացորդները գումարվում են, եւ անձին հասանելիք փոխհատուցումը հաշվարկվում է ընդհանուր գումարի նկատմամբ: