Armlur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխաններն կգտնեք մեր կայքում:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե օտարերկրացիները իրավունքի սահմանափակումներ ունե՞ն, եթե այո, ապա որո՞նք են դրանք:
Երանուհի Հայրապետյան (57 տարեկան, լաբորանտ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ օտարերկրացին չի օգտվում հետեւյալ իրավունքներից՝ – առանց վիզայի Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու,
– ընտրելու եւ ընտրվելու ՀՀ պետական իշխանության մարմիններում, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններում, – մասնակցելու համաժողովրդական քվեարկությանը (համապետական հանրաքվե),
– ընդունվելու հանրային ծառայության, – ստեղծելու կուսակցություններ եւ դրանց անդամագրվելու,
– հողի նկատմամբ սեփականության իրավունքից:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ազգությամբ հայ օտարերկրացու իրավական վիճակը տարբերվում է այլ օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակից նրանով, որ ազգությամբ հայ օտարերկրացուն կարող է տրվել ինչպես ժամանակավոր եւ մշտական, այնպես էլ հատուկ կացության կարգավիճակ, ինչպես նաեւ ազգությամբ հայ օտարերկրացին ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն պարզեցված կարգով: