Միքայել Մելքումյանը`ԲՀԿ-ի խնդիրների և կուսակցությունից իր դուրս գալու մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով` իրենց կուսակցության ներսում խնդիրներ չկան, և ամեն ինչ նորմալ է: ArmLur.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ իրենք աշխատում են դեպի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ուղղությամբ: Պատգամավորը հերքեց իր` կուսակցությունից դուրս գալու մասին լուրերը:

Անդրադառնալով կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե ամեն ինչ արվում է մի գործարար-պատգամավորի պատճառով` Մելքումյանը նշեց. «Ես ոչ մի բան չեմ տեսնում. մենք համախմբված շարժվում ենք առաջ: Ես չեմ լսել, մինչև չլսեմ, չեմ կարող մեկնաբանել»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս