
Մարտի 14-ից մեկնարկող ԱԺ քառօրյայից հետո նախատեսված են նոր Ընտրական օրենսգրքի քննարկումներ քաղաքական ուժերի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մեր մտադրությունն այն է, որ քննարկումների ընթացքում կարողանանք այդ բոլոր կնճռոտ հարցերի պատասխանները տալ, որոնք կնճռոտ են ընդդիմադիրների համար: Կառավարությունն ուղարկել է մեզ տարբերակ, որը վերջնական չէ և չի կարող լինել վերջնական: Մենք ժամանակ ունենք և այդ ժամանակահատվածում քննարկումների արդյունքում պետք է կարողանանք ավելի դյուրին դարձնել և մատչելի հասարակության համար», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: