Մարտի 9-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված արտաքին գործերի նախարարության 2015թ. գործունեության արդյունքների ամփոփմանը եւ ընթացիկ խնդիրներին:
Զեկույցներով հանդես են եկել արտգործնախարար Կարեն Միրզոյանը, գերատեսչության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Երկրի ղեկավարը բավարար է գնահատել արտաքին գործերի նախարարության կողմից իրականացված աշխատանքը, կանգ առել մի շարք խնդիրների վրա, տվել համապատասխան հանձնարարականներ դրանց լուծման ուղղությամբ՝ նշելով, որ պետությունն այսուհետ էլ կանի հնարավորը գերատեսչության անձնակազմի աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: