Այսօր Միխայիլ Բուլգակովի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդային ռուս նշանավոր գրող և դրամատուրգ, թատերական ռեժիսոր ու դերասան, վեպերի հեղինակ Միխայիլ Բուլգակովի մահվան օրն է: Նրա ստեղծագործություններից մի քանիսը թարգմանվել են հայերեն:

Միխայիլ Բուլգակովը ծնվել է 1891 թվականի մայիսի 3 (15)-ին Կիևի Վոզդվիժենյան փողոցի 28-րդ շենքում։[10] Նրա հայրը՝ Աֆանասի Իվանի Բուլգակովը (1859—1907) , Կիևի հոգևոր ակադեմիայի դոցենտ (իսկ 1902 թվականից արդեն պրոֆեսոր) էր, իսկ մայրը՝ Վարվարա Միխայիլովնան (ի ծնե Մոկրովսկայա (1869—1922))՝ ուսուցչուհի։

Ընտանիքում յոթ երեխա կար՝ Միխայիլ (1891—1940), Վեռա (1892—1972), Նադեժդա (1893—1971), Վարվարա (1895—1954), Նիկոլայ (1898—1966), Իվան (1900—1969) ու Ելենա (1902—1954)։

1901 թվականին նա ընդունվել է Կիևյան առաջին գիմնազիա։ 1909 թվականին ավարտու է գիմնազիան և ընդունվու Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետ, որտեղ սովորում է յոթ տարի։

1913 թվականին Միխայիլն ամուսնանում է Տատյանա Լապպայի հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Միխայիլն մի քանի ամիս աշխատում է ռազմական հիվանդանոցում որպես բժիշկ։ Բայց ռազմաճակատում նա վիրավորվում է և խրոնիկական ցավը մեղմելու համար սկսում է մորֆի օգտագործել։ Նրա մոտ կախվածություն է առաջանում մորֆից, ինչից նա կարողանում է ազատվել միայն 1918 թվականին, երբ վերադառնում է Կիև։ 1919 թվականին քաղաքացիական պատերազմի տարիներին, նույնպես աշխատում է որպես ռազմական բժիշկ։ Այդ տարի որպես բժիշկ աշխատում է նաև Կարմիր խաչում։

1920 թվականին նա հիվանդանում է տիֆով և մնում է Վլադիկավկազում։ 1921 թվականին Բուլգակովը տեղափոխվում է Մոսկվա։ Նա թողնում է բժշկի աշխատանքը և սկսում է ստեղծագործել։ 1923 թվականի Բուլգակովը դառնում է համառուսական Գրողների միության անդամ։ Այնտեղ նա ծանոթանում է Լյուբով Բելոզերսկայայի հետ, ով 1925 թվականին դառնում է նրա երկրորդ կինը։ 1926 թվականին Մոսկվայի գեղարվեստի թատրոնում ներկայացվում է Միխայիլ Բուլգակովի «Օրեր տուրբիններից» ներկայացումը, որը Ստալինը հավանում է, և բավականին երկար ժամանակ այն ներկայացվում է թատրոնում։

1929 թվականին Բուլգակովը ծանոթանում է Ելենա Շիլովսկայայի հետ, ում հետ ամուսնանում է 1932 թվականին։ 1930 թվականին Բուլգակովն աշխատում է որպես ռեժիսոր Աշխատավոր երիտասարդության կենտրոնական թատրոնում, իսկ 1930-1936 թվականներին որպես ռեժիսորի ասիստենտ Մոսկվայի գեղարվեստի թատրոնում։ 1936 թվականին նա սկսում է աշխատել Մեծ թատրոնում, որտեղ թարգմանություններ էր անում և լիբրետոներ գրում («Պետրոս առաջին», «Ռաշել» օպերաներ)։

1939 թվականին Բուլգակովի առողջությունը սկսում է վատանալ, և բժիշկների նշանակմամբ նա նորից սկսում է մորֆի օգտագործել։ Այդ ընթացքում նա սկսում է կնոջը թելադրել «Վարպետը և Մարգարիտան» վեպի վերջնական տարբերակը։

1940 թվականի մարտի 10-ին Միխայիլ Բուլգակովը մահանում է։ Նա թաղված է Մոսկվայի Նովոդեվիչ գերեզմանոցում։ Նրա կնոջ միջամտությամբ գերեզմանի վրա դրված է «Գողգոթա» կոչվող քար, որը նախկինում եղել է Նիկոլայ Գոգոլի գերեզմանին։

Բուլգակովին համաշխարհային ճանաչում է բերել «Վարպետը և Մարգարիտան» վեպը, որը առաջին անգամ լույս է տեսել 1966 թվականին՝ իր մահից քսանվեց տարի անց։




Լրահոս