ԱՄՀ-ն նախազգուշացրել է համաշխարհային տնտեսության փլուզման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արժույթի միջազգային հիմնադրամը նախազգուշացրել է համաշխարհային տնտեսության փլուզման մասին, գրում է Financial Times թերթը:

ԱՄՀ ներկայացուցիչ Դևիդ Լիփթոնը հայտարարել է, որ համաշխարհային քաղաքական գործիչները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ տնտեսական աճի դանդաղեցման և նոր սպառնալիքների դեմ:

Այս մտավախությունները տեղ են գտել Չինաստանի կողմից հրապարակված վիճակագրության մեջ, որի տվյալների համաձայն՝ չինական արտահանման ծավալը 2016թ. փետրվարի ընկել է 25,4%-ով՝ ցուցադրելով ամենանշանակալի անկումը 2009թ. սկզբից:

Լիփթոնի խոսքով՝ համաշխարհային տնտեսությունը հասել է այն կետին, երբ նոր փուլը կարող է իրականություն դառնալ, եթե պետությունները միջոցներ չձեռնարկեն պահանջարկի խթանման համար:

ԱՄՀ-ն ավելի վաղ հայտարարել էր տնտեսական աճի թուլացման միտումների մասին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս