Արժույթի միջազգային հիմնադրամը տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճը կանխատեսել է Հայաստանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ 2023 թվականին Հայաստանի տնտեսական աճը (ՀՆԱ) կկազմի 7 տոկոս:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» նոր զեկույցից:

Ընդ որում՝ նախորդ՝ ապրիլին հրապարակված կանխատեսման համեմատ ԱՄՀ-ն բարձրացրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, նախորդ զեկույցում 2023-ին Հայաստանում կանխատեսում էր 5.5 տոկոս տնտեսական աճ:

Վերջին կանխատեսման համաձայն՝ Արժույթի միջազգային հիմնադրամը 2024-ին Հայաստանում կանխատեսում է 5 տոկոս տնտեսական աճ:

ԱՄՀ-ն, ընդ որում, տարածաշրջանում տնտեսական աճի ամենաբարձր կանխատեսումն արել է հենց Հայաստանի համար: Վրաստանի համար կանխատեսումը 2023-ին 6.2 տոկոս է, 2024-ի համար՝ 4.8 տոկոս: Արժույթի միջազգային հիմնադրամը թե այս տարի, թե 2024-ին Ադրբեջանում կանխատեսում է ընդամենը 2.5 տոկոս տնտեսական աճ:

Իսկ 2023-ին Թուրքիայի համար կանխատեսումը 4 տոկոս է, 2024-ին՝ 3 տոկոս: Իրանում ԱՄՀ-ն 2023-ին կանխատեսում է 3 տոկոս տնտեսական աճ, 2024-ին՝ 2.5 տոկոս:

Հայաստանի Հանրապետության 2023թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հիմքում դրված է եղել 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: Հայաստանի կենտրոնական բանկի՝ ՀՀ տնտեսական աճի վերջին՝ սեպտեմբերին արած կանխատեսումը 7.2 տոկոս է:




Լրահոս