Հրապարակ. Դատարանի նախագահի պաշտոնի համար բազմաթիվ հավակնորդներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, որ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանը, ով ժամանակին վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահն էր, 65 տարին լրանալու կապակցությամբ թոշակի է անցել:
Նրա պաշտոնի համար դատական համակարգում դաժան պայքար է ընթանում: Հավակնորդների թվում են նույն դատարանի դատավորներ Վարդան Աբրահամյանը, Արմեն Դանիելյանը, Կենտրոնի դատավոր Ռուբեն Ներսիսյանը, Աջափնյակի դատավոր Վազգեն Ռշտունին եւ ուրիշներ:
Համակարգում կարծում են, որ պետք է երիտասարդ եւ չվարկաբեկված անձ նշանակվի: Ըստ այդմ՝ ընտրությունը կատարվելու է Ռշտունու եւ Դանիելյանի միջեւ: Ի դեպ, Ռշտունին իրավաբանական գիտությունների թեկնածու է եւ ընդամենը 33 տարեկան:
Շարունակությունը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս