ՉԻ.ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Արտակ Բուդադյանի փաստաբանի բողոքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդադյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը և այն ուղարկել զինվորական դատախազություն։ Հայկ Ալումյանը միջնորդություն էր ներկայացրել նախաքննական մարմնին՝ Արտակ Բուդաղյսւնին որպես տուժող ճանաչելու վերաբերյալ, ինչի քննարկումը քննիչը հետաձգել է և հենց այդ որոշման դեմ էլ փաստաբանը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին։
 
Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ Արտակ Բուդաղյանը հրազենային վնասվածք էր ստացել և տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ նրա եղբայրը սպանվել էր։ Տեղի ունեցածի վերաբերյալ ընթացող նախաքննության ընթացքում, սակայն, չի բացառվում, որ Բուդաղյանը ներգրավվի ոչ թե որպես տուժող, այլ որպես կասկածյալ, քանի որ փորձ է արվում միջադեպը ներկայացնել որպես Արտակ Բուդադյանի և նրա եղբոր կողմից իրականացված ավազակային հարձակում Սուրիկ Խաչատրյանի տան վրա”,-գրում է թերթը։
 
Մանրամասները՝  այսօրվա համարում
 




Լրահոս