Էրդողանը կօգնի Պորոշենկոյին վերադարձնել Ղրիմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան չի ճանաչում և չի պատրաստվում ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին: Այս մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Թուրքիայի նախագահը նշել է, որ Ռուսաստանն այդ հարցում խախտել է միջազգային իրավունքը:

Բացի այդ, Պորոշենկոն խնդրել է Էրդողանին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և օգնել Ղրիմը վերադարձնելու հարցում: Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ղրիմն Ուկրաինայի մաս են համարում:

Նախօրեին կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի և Թուրքիայի նախագահները հայտարարել են ազատ առևտրի գոտի ստեղծելու մտադրության մասին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս