“Հրապարակը” գրում է, թե ԱԺ-ին պատկանող 057-oo-001 համարանիշները տրվել են Հովիկ Աբրահամյանի որդու` Արգամի ընկերոջը, որը կապ չունի ԱԺ-ի հետ: Հիշեցնենք, որ մեքենա ունենալու իրավունք ունի բացառապես ԱԺ վերնախավը, պատգամավորներն այդ ,հաճույքիցե չեն օգտվում:
“Երեկ մենք փորձեցինք ԱԺ աշխատակազմից ճշտել. ո՞ւմ են պատկանում այդ համարները: Մեզ պատասխանեցին, որ դա ԱԺ հյուրերին սպասարկող մեքենա է: “Համարները տալիս ենք մոտիկ մարդկանց, գալիս են, քշում են, շատ ժամանակ իմ մեքենան էլ եմ տրամադրում մեր հյուրերին”,- ասաց ԱԺ մեր զրուցակիցը: Շա՞տ ունեք նման համարներ: “Մի 2-3”: Իսկ այդ վարորդների հետ պայմանագիր կնքո՞ւմ եք, որ իրենք նման ծառայություն են ձեզ մատուցում: “Չէ, չենք կնքում, եթե կնքենք, պետք է գումար վճարենք”:
Իսկ ի՞նչ հիմունքներով եք կարգավորում հարաբերությունները, մեկ էլ տեսար` մեկի մտքով անցավ, որ գումարներ են “լափվում, թալանվում”, եւ հետո՝ դուք ամեն օր չեք հյուրեր ունենում, իսկ այդ համարներով մեքենան ամենուրեք ու ամեն օր իր համար “ֆռֆռում է”: “Չէ, համարները հետո բերում-հանձնում են”:
Շարունակությունը` այսօրվա համարում