
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի փոխանցումն ապահովելու նպատակով Էկոնոմիկայի նախարարությանը 2016 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 150.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ով նշեց թե 100 հազար ԱՄՆ դոլարն արդեն փոխանցվել է և մինչև 2019 թվականը նախատեսվում է նոր գումարների տրամադրում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, թե համաժողովի արդյունքում հնարավոր է ներդրումներ լինեն ՏՏ ոլորտում, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել համաժողովն անցկացնել Հայաստանում: