Հուլիսի 7-ին, ժամը 00:40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Յաղդան գյուղի բնակչուհի` 1997 թ. ծնված Լիլիթ Պողոսյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել. վերջին անգամ նրան տեսել են Յաղդան գյուղի ձորի մոտ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել չորս փրկարար “Լոռե” փրկարարական ջոկատից և մարզային ՀՓՋ-ից չորս հրշեջ-փրկարար: Հրշեջ-փրկարարները Լիլիթ Պողոսյանին հայտնաբերել են տան մոտակայքում գտնվող թփուտներում թաքնված:
Փրկարարները 16-ամյա կորած աղջկան գտել են թփուտներում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ