Ստեփանակերտում հուլիսի 7-ին տեղի է ունեցել “Ադրբեջան․ միասնություն արյան վրա” ֆիլմի պրեմիերան, տեղեկացնում է “Արցախում Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարան” ծրագրի իրականացման կոմիտեի մամուլի կենտրոնը։
Ժապավենում ներկայացվում է Ադրբեջան պետությանը բռնակցված բնիկ ժողովուրդների պայքարը անկախության համար:
“Ֆիլմում ներկայացվում է ազգությամբ թալիշ Գիլալ Մամեդովի տխուր ճակատագիրն, ում Ադրբեջանի իշխանությունները շինծու մեղադրանքներով մեկուսացրեցին հասարակությունից այն բանից հետո, երբ նա տեղադրեց համացանցում հանրահայտ “Ты кто такой? Давай, до свидания” տեսանյութը”,- ասվում է հաղորդագրությունում: