
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Նաիրի Հարությունյանին ԿԳՆ աշխատակազմի պաշտոնում նշանակվելու մասին հարցը: Նշենք, որ մարտի 1-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում կայացել է կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնի համար մրցույթը, որտեղ էլ հաղթող է ճանաչվել աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրի Հարությունյանը:
Կառավարության նիստում հաստատումից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը բեղմնավոր աշխատանք մաղթեց Հարությունյանին: