
Այսօր Մոսկվայում կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, թե ինչ է քննարկվելու հանդիպման ժամանակ:
«ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկվեն առևտրաներդրումային, էներգետիկ և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների զարգացումը:
«Երկու երկրների նախագահների քննարկման կենտրոնում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Անկասկած, հարևանությունը նման տուրբուլենտային տարածաշրջանի հետ կայունություն չի բերում մեր հարևաններին: Սակայն, իհարկե, առավել թեժ հարցերի շուրջ կարծիքներ կփոխանակվեն ավելի ուշ»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է հավանական Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերսկսումը՝ Մերձավոր Արևելքի իրավիճակի և ռուս-թուրքական լարված հարաբերությունների ֆոնին: