Հարց քաղաքացիներից` ի՞նչ է հողամասի կառուցապատման իրավունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmԼur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել «Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային հասցեով` [email protected], կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխաններն կգտնեք մեր կայքում:

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ է հողամասի կառուցապատման իրավունքը, եւ հնարավո՞ր է արդյոք պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի համար կառուցապատման իրավունք ձեռք բերել:

Սահակ Ղուկասյան (58 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կառուցապատման իրավունքը անձի իրավունքն է այլ անձի պատկանող հողամասում՝ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ՝ սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդված): Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ հողային օրենսգրքի համաձայն՝ հողի տիրապետումը, օգտագործումը եւ տնօրինումը չպետք է վնաս պատճառի շրջակա բնական միջավայրին, երկրի պաշտպանունակությանն ու անվտանգությանը, չպետք է խախտի քաղաքացիների եւ այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը:




Լրահոս