Գեղարդ Մուսասին պատրաստ է հանդիպել Անդերսոն Սիլվայի հետ, բայց ոչ UFC 198-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարդ Մուսասիի (38-6-2) մենեջեր Նիմա Սաֆապուրը հրապարակել է մարզիկի թիմի պաշտոնական հաղորդագրությունն այն մասին, որ Անդերսոն Սիլվայի հետ հանդիպման հավանականությունը մեծ է (33-7):

«Բրազիլական ԶԼՄ-ներն այսօր մեզ բազմաթիվ հարցեր են ուղղել Բրազիլիայում Մուսասի-Սիլվա հնարավոր հանդիպման մասին: Սա հիանալի գաղափար է, սակայն Կուրիտիբում կայանալիք մրցաշարին հաշված օրեր են մնացել, այդ պատճառով մեզ ժամանակ չի մնում, որպեսզի ամբողջական ճամբար անցկացնենք և նախապատրաստվենք:

Մենք մեծ հաճույքով կհանդիպենք Անդերսենի հետ, բայց մայիսը շատ վաղ է: Եթե մենք այդ մասին իմանային Լոնդոնում կայացած մարտից անմիջապես հետո (փետրվարի 27), ապա, հնարավոր է, համաձայնեինք: Ցավոք, ժամանակն անցավ: Մենք սիրով կհանդիպենք:

Այդուհանդերձ, կարծում եմ, ճիշտ կլինի հանդիպել UFC 199-ում Լոս-Անջելեսում կամ UFC 200-ում Լաս-Վեգասում: Գեղարդը ցանկանում է հնարավորինս շուտ վերադառնալ` միաժամանակ չվնասելով ճամբարի կարգուկանոնին: Այդկերպ, հարցն ուղղվում է հենց Անդերսոնին` արդյոք նա կընդունի՞ այդ մրցաշարերից որևէ մեկը` UFC 199-ը կամ UFC 200»,- ասվում է հայտարարության մեջ:




Լրահոս