Իրանում հայտարարել են բալիստիկ հրթիռների հաջող փորձարկման մասին: Այս մասին, ինչպես հայտնում է Sepahnews պարբերականը, հայտարարել են Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռի թեստային արձակում են անցկացրել՝ սեփական արտադրության հրթիռների փորձակման եզրափակիչ փուլի շրջանակներում:
Հրթիռների արձակումը քննադատել են ԱՄՆ-ում՝ մտավախություն հայտնելով, որ հրթիռները կարող են օգտագործվել միջուկային փորձարկման նպատակով: Սակայն Իրանի իշխանությունները պնդում են, որ փորձարկումները կապված չեն միջուկային ծրագրի հետ:
Միևնույն ժամանակ, ԻՀՊԿ ներկայացուցիչ Հուսեյն Ջաբեր Անսարին հայտնել է. «Իրանի հրթիռային ծրագիրը չի դադարեցվի որևէ հանգամանքի առկայության պարագայում»:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան