Հայ արվեստագետները մասնակցել են Վիլնյուսի ,Մշակութային գիշերե փառատոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վիլնյուսում, հուլիսի 5-ին, տեղի է ունեցել “Մշակութային գիշեր” միջոցառումը, որին մասնակցել է նաեւ Հայաստանը: Արվեստի եւ մշակույթի այս փառատոնը Լիտվայում անցկացվում է արդեն 7-րդ անգամ: Այս տարի  “Մշակութային գիշերը” հանդիսացել է ԵՄ-ում Լիտվայի  նախագահության ստանձման կապակցությամբ իրականացվող գլխավոր մշակութային միջոցառումը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկ գիշերվա ընթացքում լիտվացի եւ տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 մասնակիցներ իրենց արվեստն էին ցուցադրում Վիլնյուսի Հին քաղաքի համերգային դահլիճներում, թանգարաններում, ցուցասրահներում, հրապարակներում:
Հայաստանը այս փառատոնին ներկայացրել են ,Արամ Խաչատրյանի անվան եռյակըե, որը գիշերվա ընթացքում Վիլնյուսի  քաղաքային համերգասրահում հանդես է եկել Ա. Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված երկու  համերգով, եւ դիզայներ ու քանդակագործ  Առնո  Կուռը (Սաշա Ղալեչյանը)  ,Տես քեզ հայերենե  նախագծով: Լիտվայի հանդիսատեսը մեծ ջերմությամբ է ընդունել հայ արվեստագետներին: Միջոցառումը իրականացվել է Հայաստանի մշակույթի նախարարության եւ Լիտվայում ՀՀ  դեսպանության աջակցությամբ:




Լրահոս