Բենիտեսը կգլխավորի «Նյուքասլ»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆաել Բենիտեսը մոտ է անգլիական «Նյուքասլ»-ը գլխավորելուն:  Sport Mediaset-ը հայտնում է, որ իսպանացի մասնագետը 3 տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ:

Սպասվում է, որ պայմանագիրը կստորագրվի մարտի 14-ին՝ 30-րդ տուրում կայանալիք «Լեսթեր Սիթի»-ի հետ խաղից հետո: «Նյուքասլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Բենիտեսը փոխարինելու է Սթիվ Մակլարենին, ով թիմը գլխավորել էր ընթացիկ մրցաշրջանից առաջ:




Լրահոս