Լևոն Մկրտչյանն ավագ դպրոցներում խնդիրներ է տեսնում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության և գիտության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո այսօր Լևոն Մկրտչյանն առաջին անգամ հանդես եկավ մամուլի ասուլիսով և ներկայացրեց ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները:

Նա նշեց, որ այս տարիների ընթացքում եղել են դժվարություններ, բարդություններ, որոնց պատճառով հնարավոր չի եղել ապահովել նաև կրթության համապատասխան որակ:

Ոլորտում առկա բարձրաձայնվող խնդիրներից նա անդրադարձավ, մասնավորապես, ավագ դպրոցին և մագիստրոսական կրթությանը: Նախարարի խոսքով` ավագ դպրոցը պետք է լինի այն տեղը, որտեղ 9-ամյա կրթություն ստանալուց հետո աշակերտը պետք է կարողանա ձեռք բերել մասնագիտական կրթություն: Նա ընդգծեց, որ ուսուցման մեծ բեռն ընկնում է հենց ավագ դպրոցների վրա, և այդ խնդրին պետք է ուշադրություն դարձնել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս