Ընտրական նոր օրենսգրքի նախագծով ընտրատեղամասերում լրագրողների և դիտորդների թվի սահմանափակումը նպատակ ունի խուսափել իրավիճակներից, երբ դիտորդների և լրագրողների անվան տակ ընտրական տեղամասերում հայտնվում են այս կամ այն թեկնածուի վստահված անձինք: Այսօր լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Ես պատրաստ եմ ձեզանից էլ լսել առաջարկներ, որոնք կարող ենք քննարկման առարկա դարձնել: Խնդիրը հետևյալի մեջ է` մենք սա արել ենք, որպեսզի այն անձինք, ովքեր դիտորդ չեն, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ չեն, դիտորդի և լրագրողի անվան տակ չհայտնվեն տեղամասերում: Մենք մտածել ենք այս ամենը կանխելու համար կիրառել սահմանափակման մեխանիզմը: Սա աշխարհի շատ երկրներում տարածված մոդելներից մեկն է, սակայն լավագույնը չէ», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: