Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել էր կրթական համակարգն ապաքաղաքականացնելու անհրաժեշտության մասին: Հետաքրքիրն այն է, որ ԲՈՒՀ-երի խորհուրդները ղեկավարում են պետական բարձրագույն պաշտոնյաներ. Սերժ Սարգսյանը՝ ԵՊՀ-ի խորհրդի նախագահն է, Գալուստ Սահակյանը՝ ՀՊՄՀ-ինը։ Այսօր լրագրողները նորանշանակ նախարարից հետաքրքրվեցին` ինչպես է պայքարելու նրանց դեմ:
«Արտասահմանում ընդունված է, որ պետական պաշտոնյաները լինեն համալսարանների կառավարման մարմիններում, օրինակ, Անգլիայում թագուհին է։ Դա նաև մեր միջազգային գործընկերների լուրջ պահանջներից մեկն է՝ արմատապես փոխել համալսարանական ինքնավարության և կառավարման համակարգը։ Այդտեղ կարելի է դնել լուրջ լծակներ, որոնք ձեր ասած հիմնախնդիրները կլուծեն»։
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: