Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսուհետ ունի նոր ավագ օգնական: Հայկ Մարտիրոսյանն այսօր ստանձնել է վարչապետի ավագ օգնականի պաշտոնը:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Հայկ Մարտիրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի ավագ օգնական»,-նշված է վարչապետի որոշման մեջ:
Նշենք, որ Հայկ Մարտիրոսյանը համարվում է ոլորտի առաջատարներից մեկը և ունի աշխատանքային լավ փորձ: Նկատենք նաև, որ Հայկ Մարտիրոսյանը մինչ այս ապրել է ԱՄՆ-ում: