«Կենտրոն» ՀԸ-ում նոր իրադարձություններ են զարգանում. Գագիկ Ծառուկյանի մեջ կասկածներ են առաջացել. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունում նոր իրադարձություններ են զարգանում, քանի որ «Կենտրոնի» նորանշանակ տնօրեն Էդգար Ավագյանը հեռուտաընկերության դիմագիծը փոխելուց բացի, զբաղված է նաև ֆինանսական մեքենայություններով։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ «Մուլտիգրուպի» ֆինանսական խումբը հեռուստաընկերությունում ուժեղացված ստուգումներ է կատարում, որը ցույց է տալիս, որ Գագիկ Ծառուկյանի մեջ կասկածներ են առաջացել, և նա հասկացել է, թե ում հետ գործ ունի։

Մեր տեղեկություններով՝ Էդգար Ավագյանը, լինելով ձախողակ պրոդյուսեր, իր նախկին հեռուստատեսային պրոեկտներից հավաքած պարտքերը վճարել է Ծառուկյանի փողերով։ Նշենք, որ թերևս այդ ստուգումների արդյունքում էլ աշխատանքից ազատվել է Ավագյանի բարեկամուհին՝ Գայանե Ալեքսանյանը, որին նա նշանակել էր հեռուստաընկերության գովազդային բաժնի տնօրեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս