Արմեն Ջիգարխանյանին այսօր դուրս կգրեն հիվանդանոցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին, ում մեկ շաբաթ առաջ հոսպիտալացրել էին, այսօր դուրս կգրեն հիվանդանոցից: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան հիվանդանոցում:

Դերասանի վիճակը գնահատվում է բավարար: Նրան հոսպիտալացրել էին մարտի 5-ին: Այդ ժամանակ բժիշկները հայտնել էին, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

«Այսօր նրան դուրս կգրեն, վիճակը բավարար է»,-հայտնել են հիվանդանոցում:




Լրահոս