
Լոս Անջելեսում 72 տարեկանում վախճանվել է բրիտանացի կոմպոզիտոր և երաժիշտ Կիտ Էմերսոնը: Ինչպես փոխանցում է CNN-ը, երաժշտի մարմինը գտել են Լոս Անջելեսի իր սեփական տանը:
Կիտ Էմերսոնի ընտանիքին իրենց ցավակցություններն են հայտնել Emerson, Lake & Palmer խմբերը, որտեղ նա նվագել է:
Ավելի ուշ Սանտա Մոնիկայի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ Էմերսոնն ինքնասպան է եղել: