ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ինքնակամ կառույցի օրինականացման համար ի՞նչ է անհրաժեշտ:
Ներսես Եփրեմյան (53 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Եփրեմյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական՝ համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվում է այդ կառույցը: Պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի uեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել: (ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 29-ի N 912-Ն որոշում, ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 1-ի N 731-Ն որոշում):
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականություն համարվող տնամերձ, այգեգործական, ինչպես նաեւ անհատական բնակելի տան կառուցման եւ սպասարկման համար հատկացված հողամասերում ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ ճանաչվում է այդ անձանց սեփականության իրավունքը: