Որքան ունեցվածք ունի Գորիսի կայազորի զինվորական դատախազը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսի կայազորի զինվորական դատախազ Մարգար Բաղդասարյանը ներկայացրել է գույքի և ունեցվածքի մասին նոր հայտարարագիրը, որը ներկայացնում է նրա` 2015 թվականի ունեցվածքի մասին տվյալները:

Նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ Բաղդասարյանը 2015 թվականին ձեռք է բերել 50 հազար դոլար արժողությամբ բնակարան և օտարել մեկ բնակարան` 33 հազար դոլարով: Բացի այդ, նա 2015 թվականի ընթացքում օտարել է 4 մլն 200 հազար դրամ արժողությամբ MERCEDES-BENZ S 320 մակնիշի ավտոմեքենա:

Ըստ պաշտոնական հայտարարագրի, նա ունի 18 մլն դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում էլ վաստակել է 9 մլն 965 հազար դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից` 4 մլն դրամ և գույքն օտարելուց` 33 հազար դոլար և 5 մլն 200 հազար դրամ:




Լրահոս