Ֆրանսիայում դպրոցականներ են ձերբակալվել՝ համերգասրահ պայթեցնելու մտադրության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

4 ֆրանսիացի դպրոցական է կկանգնի դատարանի առջև՝ ահաբեկչական գործունեության մեջ ներգրավվածության համար, փոխանցում է Lifenews-ը:

Աշակերտուհիները ձերբակալվել են այն բանից հետո, երբ հատուկ ծառայությունները տեղեկացել են համերգասրահը պայթեցնելու նրանց մտադրության մասին: Նրանք իրենց պլանների մասին գրել են Ֆեյսբուք սոցցանցում փակ չատի միջոցով:

Աշակերտուհիները ցանկացել են նմանատիպ ահաբեկչություն կազմակերպել, ինչպիսին տեղի ունեցավ 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզում:

Իրավապահները հետախուզում են անցկացրել աղջիկների բնակարաններում, սակայն պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան     




Լրահոս