Էդմոն Մարուքյանն ամենևին ցանկություն չունի «ազգափրկիչ» գործունեությամբ զբաղվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ամենևին էլ ցանկություն չունի «ազգափրկիչ» գործունեությամբ զբաղվել և նրանց գործունեությունը չի տեղավորվում  «ազգափրկիչ» հայկական քաղաքական ավանդույթի մեջ: Այսօր կայացած բացօթյա ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանն այսօր պաշտոնապես հայտարարեց համապետական լսումների շրջայցի (listening tours) մեկնարկի մասին: «Մենք չենք գնում ասելու, թե ինչ ենք անելու, հակառակը, գնում ենք մարդկանց լսելու, ինչ պահանջներ ունեն մեզանից, ինչ են ցանկանում լսել, ինչ ծրագրեր են ցանկանում տեսնել», – հայտարարեց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ տարբեր առաջարկներ, քննադատություններ ու կարծիքներ են լսել: Կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանն էլ նշեց, որ մարդկանց ամենից շատ անհանգստացնող խնդիրը արտագաղթն է, բայց ամենից շատ քննարկում են անարդարությունը, որի հետ առնչվում են:




Լրահոս