Armenian text to speach

Գործընկերուհին գողացել է բանկային քարտն ու գաղտնաբառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Հունիսի 4-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի հիմնարկության աշխատակցուհու պայուսակից, որը դրված է եղել հանդերձարանում, գողացել են կանխիկ գումար եւ բանկային քարտ` գաղտնաբառով, որի հաշվեհամարից հանվել է 162.000 դրամ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն հիմնարկության մեկ այլ աշխատակցուհի: Ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:



Լրահոս