Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում մարտի 13-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 16-ի գիշերն ամենուրեք, 16-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում, 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում‵ ձյուն: 13-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 14-15-ը սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 15-16-ը հիմնականում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում մարտի 13-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև, 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս