Խոշոր վթար Երևանում. ծառերին հարվածելուց հետո ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 13-ին, ժամը 06.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի և Արարատյան զանգվածի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սեբաստիայի և Շահումյան 4-րդ փողոցների խաչմերուկի մոտակայքում «Mersedes C180» մակնիշի 34 CO 445 պ/հ ավտոմեքենան (վարորդ Վ. Մ., ծնվ. 1986 թ.) բախվել է ճամփեզրին կայանած «Mersedes 769» մակնիշի 34 OQ 426 պ/հ ավտոքարշակին և դուրս գալով ավտոճանապարհի երթևեկելի հատվածից՝ հարվածել ծառերին, այնուհետև՝ բռնկվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ. Մ.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.02-ին, մարվել՝ 07.07-ին: Մասամբ այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը՝ մոտ 0,5 քմ:

4062

4063

4064

 

4067

4069




Լրահոս