Սաակաշվիլին հայտարարել է, թե Յացենյուկը և Կոլոմոյսկին խանգարում են իրեն աշխատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրիանայի վարչապետ Արսենի Յացենյուկը, Պետական եկամուտների ծառայության ղեկավար Ռոման Նասիրովը և գործարար Իգոր Կոլոմոյսկին խոչընդոտում են երկրում քաղաքական դասի մաքրման ու կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իր աշխատանքին:

«Օդեսայում ուժեղանում է մեր գլխավոր նախագծերից մեկին՝ «Բաց մաքսային տարածք»-ին, Յացենյուկի և իր թիմի, այդ թվում՝ Պետական եկամուտների ծառայության ղեկավար Նասիրովի, խոչընդոտելը: Այժմ սրան ակտիվորեն միացել են նաև քաղաքային իշխանությունները: Պետք է ստիպված մնամ Օդեսայում, որպեսզի պաշտպանեմ նման մաքսատան ստեղծումը, որը կբացառի կոռուպցիայի ցանկացած հնարավորություն և կապահովի մաքսային հսկողությունն արագ և նորմալ պայմաններում անցնելու քաղաքացիների իրավունքը»,- սոցցանցի իր էջում գրել է Սաակաշվիլին:




Լրահոս