«Վարպետաց դասեր մարզերում» նախագիծը մեկնարկեց Ստեփանակերտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարադական կազմակերպության և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ օրերս մեկնարկեց «Վարպետաց դասեր մարզերում» նախագիծը:

Ինչպես հայտնում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, մեկնարկը տրվեց ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան պարարվեստի քոլեջում: Դասը վարեց դասական պարի մասնագետ Անի Ահարոնյանը:

Նախագծի նպատակն է խթանել ազգային երկխոսությունն ու շփումը պարի լեզվով, ծանոթացնել մասնագիտական տարբեր մոտեցումներին, հնարավորություն ստեղծել փորձի փոխանակման, նոր կապերի ձևավորման համար և ապահովել ՀՀ մարզերի և Արցախի ներգրավվածությունը մայրաքաղաքում իրականացվող ծրագրերին:

Նախագծի մեկնարկային օրվա ընթացքում տեղի մասնագետների հետ քննարկվեցին տարատեսակ հարցեր և ԵԹԿՊԻ ՈՒսանողական խորհրդի նախագահ Ա. Սարգսյանի և Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան պարարվեստի քոլեջի տնօրեն Ս. Զաքարյանի համատեղ ջանքերով ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար:




Լրահոս