Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արարատի մարզպետարանի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը: Այս մասին գրում է “168 ժամը” եւ հավելում. “Ըստ ՀՔԾ մամլո ծառայության հաղորդագրության՝ նա ձերբակալվել է Հայաստանի կառավարության որոշումներով հաստատված “ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության” 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում պաշտոնական դիրքն օգտագործելով եւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու կասկածանքով, նախատեսված` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Մանրամասները՝ այսօրվա համարում