Պարզվում է` այնքան էլ այնպես չէ, որ ՀԷՑ-ը չէր կարողանում վճարել էլէներգիա արտադրողներին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հինգերորդ գումարման Ազգային ժողովի իններորդ նստաշրջանի հերթական քառօրյա նիստի ընթացքում ելույթ ունեցավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով անդրադարձավ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի տատանումներին:

Պատգամավորը նկատեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում էլէներգիայի սակագինը բարձրացել է մոտ 70 տոկոսով, ինչի արդյունքում ՀՀ բնակչությունը տարածաշրջանում էլէներգիայի դիմաց ամենաթանկ վճարողն է:

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ` եթե բնակիչը չկարողանա ավել վճարել իր սպառած հոսանքի դիմաց, ՀԷՑ-ն էլ իր հերթին չի վճարելու էլէներգիայի արտադրողներին, ու վերջիններս կսնանկանան, էներգետիկ համակարգը կհայտնվի փաստի առաջ:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս