ՔՀԻ-ն բաց նամակ է հղել պետական մարմիններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը մարտի 12-ին բաց նամակով շահագրգիռ բոլոր կառույցներին է ուղարկել ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրն իրականացրած դիտորդական առաքելության հաշվետվության մեջ ներառված առաջարկությունները:

Հաշվի առնելով, որ ընտրական գործընթացներում ներգրավված են նաև կրթական հաստատությունները (որպես ընտրատեղամասեր) և կրթության ոլորտի աշխատակիցները (որպես հանձնաժողովի անդամներ, վստահված անձինք և այլն), առանձին բաց նամակ է ուղարկվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:

«Հարգելի՛ պարոն Մկրտչյան,

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) հասարակական կազմակերպության ողջ թիմի անունից շնորհավորում եմ Ձեզ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ցանկանում արդյունավետ և բեղմնավոր աշխատանք ձեր ղեկավարած ոլորտում:

2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը մեր կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացրել թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան վարչական շրջանը և Նոր Նորքի մի հատվածը:

Ընտրական տեղամասերը հիմնականում տեղակայված են եղել դպրոցների և մանկապարտեզների շենքերում, իսկ ընտրատեղամասային հանձնաժողովների անդամները մեծամասամբ եղել են տվյալ տարածքի դպրոցի կամ մանկապարտեզի տնօրենները, աշխատակիցները, համատիրության և այլ պետական մարմինների աշխատակիցներ:

Ի թիվս տարբեր խախտումների, մեր դիտորդներն արձանագրել են ուսումնական հաստատությունների ադմինիստրացիայի և ուսուցչական կազմի ռեսուրսը չարաշահելու փաստեր, որոնք բոլորը եղել են հօգուտ սահմանադրության փոփոխությունների:

Վերջերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում տեսակետ էիք հայտնել, որ ուսուցիչները չեն կարող չներգրավվել ընտրական հանձնաժողովներում, քանի որ մտավորականներ են և ունեն իրենց դիրքորոշումը: Որպես ոլորտը ղեկավարող նախարար, Դուք նաև պատրաստակամություն էիք հայտնել պայքարելու ընտական գործընթացներում կրթական համակարգի աշխատակիցներին որպես լծակ օգտագործելու երևույթի դեմ:

Հաշվի առնելով, որ գործնականում հնարավոր չէ կրթական հաստատությունները զերծ պահել ընտրական գործընթացներում ներգրավելուց՝ թե՛ նյութական, թե՛ մարդկային ռեսուրսների օգտագործման տեսանկյունից, Ձեզ ենք ներկայացնում ՔՀԻ դիտորդական առաքելության»:




Լրահոս