Ինչ հարցեր են քննարկել «Ժառանգություն»-ն ու Վենետիկի հանձնաժողովը. մանրամասներ հանդիպումից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի խմբակցություններն այսօր  խորհրդարանում հանդիպումներ են ունենում Վենետիկի հանձնաժողովի հետ: Հանդիպումից հետո «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ներկայացրել են Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ իրենց դիրքորոշումն ու խնդրահարույց հարցերը:

Բացի ընտրացուցակների հրապարակումից, Փոստանջյանը կարևորեց նաև ազգային փոքրամասնությունների խնդիրը: Նրա խոսքով` սա լրացուցիչ հնարավորություն է իշխանությունների համար իրենց ոչ ցանկալի կուսակցության համար խոչընդոտ ստեղծելու:

«Իհարկե լսեցին, իհարկե գրառումները կատարեցին, հավաքագրեցին, որից հետո տեսնենք ` ինչ կլինի: Կային ճշտող հարցեր, միգուցե տեսախցիկների տեղադրումը թանկ խնդիր է, միգուցե չապահովեն», – հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս