ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Տավուշի մարզի Նոյեմբերյանի զորամասում սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի դին Երեւան տեղափոխելու օրը հարազատներին ծեծի ենթարկելու մասին հրապարակումների հանգամանքները ստուգելու նպատակով ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում նախապատրաստված նյութերը մերժվել են հանցակազմի բացակայության պատճառով: Ասել է թե՝ ՊՆ քննչական ծառայությունը հանցակազմ չի տեսել զինվորի ծնողներին ծեծելու մեջ: Հիշեցնենք, որ որդեկորույս հայրը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր. «Այո՛, ծեծել են մեզ, իմ կողն էլ ջարդել են, անուններ չգիտեմ: Միայն հիշում եմ մեզ ծեծի ենթարկողի մեքենայի համարները` 90 777, ու մեկ էլ գիտեմ, որ ռազմական ոստիկանությունում է աշխատում, այլ բան չգիտեմ: Իսկ դեպքը տեղի է ունեցել Սեւան չհասած ճանապարհին: Միայն իմ մեքենան տեսնեք՝ ջարդուփշուր եղած է»: Սակայն վերջերս անհայտ հանգամանքներում նա հրաժարվեց իր խոսքերից ու ցուցմունքներից:




Լրահոս