ԵՂԿԵԼԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը,  անդրադառնալով Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու գմբեթի այրման թեմային, պատասխանեց մեր հարցին, թե ինքն ի վերջո ինչու էր կառուցել եկեղեցին՝ քաղաքապե՞տ, թե՞ պատգամավոր դառնալու համար: «Ո՛չ քաղաքապետ եւ ո՛չ էլ պատգամավոր դառնալու համար չեմ այն կառուցել, այլ կառուցել եմ իմ մեղքերի թողության եւ իմ պապերի հանդեպ եւ երկրիս հանդեպ պարտքս կատարելու համար»,-ասաց նա: «Շա՞տ մեղքեր ունեք»,-հետաքրքրվեցինք նախկին քաղաքապետից: «Եթե Նարեկացին, այդքան մեծ մարդ լինելով, իրեն մեղավոր է համարում կամ Ներսես Շնորհալին իր «Հավատով խոստովանիմ» աղոթքի 24 տներում նշում է. «Եվ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս», ապա ինձ պես եղկելիս, թշվառականս ու անարժանն ինչքան մեղք գործած կլինի: Նա, ով ասում է, թե ինքը մեղք չունի, ես ցավում եմ իրենց համար, որովհետեւ մի բան կասեմ՝ ինքը խելք չունի»,-պատասխանեց նախկին քաղաքապետը: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:




Լրահոս