ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Դդմասար համայնքի ղեկավար Ռաշիդ Օսեյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգվեց՝ ասելով, որ գյուղի «ջահելներն» օր օրի հեռանում են Դդմասարից: «Ջահելություն չկա: Մնացել են ծերերը. մի տանը՝ մի պառավ, մյուսում՝ մի ծերունի: Տարիներ առաջ գյուղի բնակչության թիվը եղել է ավելի քան 160, իսկ հիմա այն կազմում է 108: Այս տարի էլ երկու ընտանիք մեկնեց գյուղից, եւ երկու աշակերտ էլ պակասեց: Աշակերտների թիվը 19-ն էր, դարձավ 17: Դժվար թե վերադառնան: Գյուղում ոչ մի հետաքրքիր բան չկա: Իսկ դպրոցն էլ տանիք չունի, ամեն տեղ դիմել ենք, նույնիսկ մարզպետարանից չեն օգնում»,-զայրացած նկատեց գյուղապետը: Նրա խոսքով՝ գյուղացիների եկամտի միակ աղբյուրն անասնապահությունն է:




Լրահոս