ԱԿՆԱՐԿՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ուշագրավ ակնարկներ է արել: Նա խոսել է իր եւ իր մերձավորների դեմ մամուլում տեղ գտած հրապարակումների մասին՝ ասելով, թե դրանք պատվիրված են: Թեեւ երեկ Աբրահամյանը չի նշել, թե ով է պատվիրատուն, բայց խոստովանել է, որ դա «իրենց շրջապատից է»: Նշենք, որ նման հայտարարություն Աբրահամյանն արել էր նաեւ նախկինում: Քաղաքական կուլիսներում կարծիքներ են շրջանառվում, որ Աբրահամյանի դեմ հիմնական պատվիրատուն վարչապետ Տիգրան Սարգսյանն է, եւ որ ԱԺ նախագահի ու վարչապետի հարաբերությունները լարված են: Սակայն Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հրապարակավ ասել է, թե իր եւ վարչապետի հարաբերություններն ամենեւին էլ լարված չեն:




Լրահոս