ՀԱՎԱՔՎԵԼՈՒ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամարտիկները հուլիսի 5-ին կրկին հավաքվելու են Երեւանի Ազատության հրապարակում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանից. «Հավաքվելու ենք, որպեսզի քննարկենք մեր հետագա քայլերը: Բացի այդ, շրջում ենք տներով եւ փորձում կռված տղաներին տանից դուրս հանել, որ գան ու իրենց համար պայքարեն»:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին ազատամարտիկները նստացույց են անցկացրել: Նրանք պահանջում են արմատապես վերանայել ազատամարտիկների եւ մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքները, վերանայել զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը, ըստ այդմ` կատարել վերահաշվարկ եւ փոխհատուցել ազատամարտիկներին ու կենսաթոշակի անցած զինծառայողներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներին: Ու թեեւ ԱԺ արտահերթ նիստում «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքն արդեն ընդունվել է, այնուամենայնիվ, այն ազատամարտիկների «սրտով» չէ:




Լրահոս