ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր հասարակության մեջ թյուր կարծիք է ստեղծվել, թե օֆշորը մի հանցածին տեղ է, որտեղ աշխարհի առաջ կարողանում են հանցագործ արարքներ տեղի ունենալ: Ես հավատում եմ վարչապետին, նրան հավատում է նաեւ իր քաղաքական թիմը, որի վկայությունն է այսօրվա կառավարությունը»:

Գալուստ Սահակյան Tert.am

Գրիգորիչը կրկին սխալվեց. հասարակությունը ոչ թե այդքան օֆշորն է հանցածին տեղ համարում, այլ Հանրապետական կուսակցությունն է համարում հանցածին, հակաօրինական, քրեաօլիգարխիկ եւ նման կարծիք կազմելու համար ունի անհրաժեշտ հիմքերը, քանի որ Գրիգորիչի կուսակիցներն իրենց գործելաոճով եւ քայլերով միմիայն ապացուցում ու հաստատում են այդ իրողությունը: Գալուստ Սահակյանն էլ, իհարկե, մեծն նվիրումով ծառայում է իր գործընկերների սրբացման գործին եւ աջուձախ սրբացնում է: Հիմա էլ վարչապետն է թիրախ դարձել, եւ Գրիգորիչի համար եկել է Տ. Սարգսյանին սրբացնելու պահը:




Լրահոս