ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ճշմարտությունը չի մատուցվել, քանի որ մեր նախագահները տգետ են եղել, մանավանդ առաջին նախագահը, կամ եղել են գործակալ: Մենք մեծ բացթողում ունենք, որը երբեք ուղղել ուշ չէ: Մենք պետք է միջազգային հանրության կողմից Ադրբեջանին ճանաչենք պատժի ենթակա պետություն»:

Պարույր Հայրիկյան News.am

Անկախության սիմվոլը ՀՀ իշխանություններից ստացավ փողերը, գնաց շրջագայության, բուժվեց, վերադարձավ, հիմա էլ կրկին, ինքն իրենով հիացած, ասուլիսներ է հրավիրում եւ հանրությանը մատուցում իր լուրջ եւ հեղինակավոր կարծիքը: Լինելով ռուսական ԿԳԲ-ի գաղտնի ցանցի 47-ամյա հալածյալ՝ Պարույր Հայրիկյանն արդեն բոլորի մեջ տեսնում է պոտենցիալ գործակալներ, այդ թվում՝ Լ. Տեր-Պետրոսյանի, Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի: Հավանաբար, ըստ Հայրիկյանի՝ այսօր բոլորը գործակալ են, բացի իրենից, եւ բոլորը փորձում են իրեն վերացնել, սակայն, չգիտես ինչու, միայն «կաֆելչիկների» միջոցով:




Լրահոս